Եթե սատանիստներ լինեին, մեզնից մեկը մի սատանիստի հանդիպած, զրուցած կլիներ. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

«Մել» ֆիլմից խոսելով՝ շահարկում էին մարդու անձը։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նա 24News-ի հետ զրույցում նշել է, որ այդ քննարկմամբ մտել էին մարզիկ Մել Դալուզյանի անձնական կյանք։

Ինչ վերաբերում է վարչապետի՝ ԱԱԾ-ին տված հանձնարարությանը, որի շրջանակում պետք է ուսումնասիրվի սատանիստների գործունեության ձևերը, պատգամավորն ասել է, որ ինքը երբևէ չի հանդիպել սատանիստների, չգիտի՝ դա ինչ քաղաքական ուղղություն է։ Ավելին, ըստ Խանդանյանի՝ եթե սատանիստներ լինեին, որևէ մեկը մի սատանիստի հանդիպած, զրուցած կլիներ։

Մանրամասները՝ տեսանյութում: