Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: