«Վերնատունը» բովանդակությունից զուրկ է, սա ընդամենը խոսելու հարթակ է, ոչինչ չեն տալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

««Վերնատանը» հավաքվածների ասելիքը որևէ կապ չունի օրվա իրականության հետ։ Այնտեղ ներկայացված են գործիչներ, որոնք բազմիցս տարբեր գործընթացներ առաջնորդելիս ձախողվել են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Ըստ պատգամավորի՝ ակումբում, մեծ հաշվով, բովանդակություն չկա։
«Վազգեն Մանուկյանը հնարավորություն ունեցել է վերլուծելու մեր հասարակության համար կարևորագույն խնդիրները։ Նա ուներ դաշտ` հասարակության կողմից առաջ քաշվող օրակարգերն իրացնելու համար։ Այս ֆորմատները ոչինչ չեն տվել։ Սա ընդամենը խոսելու հարթակ է»,- ասել է Բոշյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս