Վրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է անում դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ալիք Մեդիա»-ն տեղեկացնում է, որ գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն արգելված է օրենքով:

Համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում:

Խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ գրանցվել են բախումներ, եղել են տուժածներ: Ժամեր անց ցույցը ցրվել է, խորհրդարանի հարակից տարածքում միայն ոստիկաններ են, ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ մետրոյի հարակից տարածքում: