Մոսկվայի 3 օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 45 չվերթ․ պատճառը եղանակն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Մոսկվա
«Յանդեքս ժամանակացույց» ծառայության տվյալներից տեղեկանում ենք, որ այսօր առավոտյան Մոսկովայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 30 չվերթ, չեղարկվել է 15-ը։ Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։

Մոսկվայի ժամանակով ժամը 7:51-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել`11-ը, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 11 չվերթ, չեղարկվել`4-ը, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում կլինի ամպամած եղանակ, խիտ մառախուղ, մթնոլորտային բարձր ճնշում: