«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը  ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Այդ մասին տեղեկանում ենք «Armenia in Eurovision» ֆեյսբուքյան  պաշտոնական էջից:

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում:  Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով:

Տեսահոլովակի ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատոր՝ Սերգեյ Դիշյուկ։

«Կարինան անկասկած մրցույթի այս տարվա ֆավորիտներից է։ Եվրատեսիլյան երկրպագուներն անհամբեր սպասում էին նրա տեսահոլովակին, որն, ի դեպ, արդեն հասանելի է Եվրատեսիլի յութուբյան էջում» - ասել է Դավիթ Ծերունյանը։