ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգն ասել է, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, և Խոսեպն իրեն շատ երջանիկ է զգում անգլիական ակումբում
«Գվարդիոլայի՝ «Բավարիա» վերադառնալու մասին գրում է միայն մամուլը: Մենք որևէ առաջարկ չենք ստացել»,- ասել է գործակալը։
«Բավարիայի» ղեկավարությունը, ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դիտարկում էր Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Գվարդիոլան 2013-2016 թվականներին զբաղեցրել է «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը։