Իտալիայի հավաքականի համար հրաշալի երեկո էր․ Մանչինին՝ Հայաստանի թիմին հաղթելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Մանչինի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 9։1 հաշվով Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում։

«Իտալիայի հավաքականի համար հրաշալի երեկո էր։ Միջազգային խաղերում այսօր այսպիսի հաշիվ չի լինում, արեցինք առավելագույնը։ Սա Իտալիայի հավաքականի պատմության երկրորդ խոշոր հաղթանակն է»,- ասել է Մանչինին։

Նա նշել է, որ դեռ 7 ամիս կա Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին, կազմը երիտասարդ է, կողմնորոշվելու կարիք կա 23 խաղացողի հարցում։

Իտալիայի հավաքականը 1948 թվականին ավելի խոշոր հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին՝ 9։0։