Թուրքիայում գյուլենականների ձերբակալությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Թուրքիա

Թուրքիայում  պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելու գործընթացը շարունակվում է։

FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակում, Իզմիրի դատախազությունը երկրի 44 գավառներում 133 անձի ձերբակալության թույլտվություն է տվել, որոնցից 82-ը գործող զինծառայող է:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի շարք զինվորական պետական հեղաշրջման փորձ էին նախաձեռնել: Հիմնական գործողություններն ընթանում էին Ստամբուլում և Անկարայում։ Հեղաշրջման փորձի հետևանքով զոգվեց  250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։