Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Հրանտ Աբաջյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից:  

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հրանտ Աբաջյանը ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է: