Հայաստանը պետք է ԼՂ խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր անի․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից խոսել է իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների մասին: Վերջինս անդրադարձել է Արցախի հակամարտությանը և ևս մեկ անգամ այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնել Ադրբեջանին:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն տեսնել, ինչի համար «Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր անի»:

Նախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ դրանք ավելի են ամրապնդվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Թանափ (Տրանսանատոլիական) գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերով: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների թփմային անդրադարձում ԱԳ նախարարը նշել է, որ Անկարան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում դրանց լուծմանը: