Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝ 3-5 աստիճանով:

1

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

1

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.70C (1966 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.40C (2001 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.90C