ԱԱԾ-ն կալանավորել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ 24News-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նշենք, որ Լեռնիկ Գիգոլյանը ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թվականին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։ 

ԱԱԾ լրատվական բաժնից տեղեկացրին, որ մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։