Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը դատարանում վատացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Մանվել Գրիգորյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանում շարունակվող Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը մի քանի րոպեով հետաձգվել է, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս են բերել նիստերի դահլիճից։

Մանվել Գրիգորյանը դատարան է ներկայացել  անվասայլակով, շտապ օգնության աշխատակիցների ուղեկցությամբ։