Էնրիկեն կվերադառնա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական, իսկ Մորենոն կհեռացվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի 42-ամյա գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն չի վայելում Իսանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վստահությունը։ Սպասվում է, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջիկայում կվերադառնա հավաքական եւ Մորենոն կհեռացվի, կամ կլինի օգնականի պաշտոնում։

Այս իրավիճակում Ռոբերտո Մորենոն չի մասնակցել Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Ռումինիայի հավաքականի նկատմամբ 5։0 հաշվո վ հաղթանակից հետո պարտադիր մամուլի ասուլիսին։

Լուիս Էնրիկեն հեռացել էր հավաքականից դստեր անբուժելի հիվանդության պատճառով։ Երեխան մահացել էր։

Մորենոյի ղեկավարությամբ Իսպանիայի հավաքականը F խմբում գրավեց առաջին տեղը՝ նվաճելով Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։