Լուկաշենկոյի որդին ընտրվել Է Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել Է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ-ն:

Բելառուսի ղեկավարն ընդգծել Է, որ այդ պաշտոնին իր որդուն առաջադրելու առաջարկությունն ինքը չի արել: Նա հիշեցրել Է, որ այս պահին Վիկտորն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականն Է, սակայն պետության ղեկավարը դեռ չի որոշել՝ արդյո՞ք իր որդին կհամատեղի այդ պաշտոնները:

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել Է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իր ցանկության մասին լուրերը: