Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Անանյանը մեկնում են արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

կոլաժ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել, համաձայն որի՝  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնում են արձակուրդ։

Ըստ որոշման՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձակուրդում կգտնվի 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ: Նրան կփոխարինի  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ կմեկնի 2019 թվականի դեկտեմբերի 2-4-ը ներառյալ: Անանյանին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: