Հանրահավաքները ցրելիս զենք չկիրառե՛լ եւ վերականգնե՛լ ինտերնետը․ ՄԱԿ-ի կոչը՝ Իրանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ՄԱԿ-ում Իրանին կոչ են արել հրաժարվել հանրահավաքները ցրելու համար զենքի կիրառումից եւ վերականգնել ինտերնետ հասանելիությունը: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին ցույցեր են անցկացվել ընդդեմ բենզինի գների բարձրացման: Ցույցերի մի մասը խաղաղ բնույթ են կրել, իսկ որոշները անկարգությունների են վերածվել:

«Մեզ մտահոգում է Իրանում ուժի կիրառմամբ միջազգային նորմերի եւ ստանդարտների խախտման, հանրահավաքները ցրելու համար զենքի կիրառման վերաբերյալ հաղորդագրությունները: Հատկապես մտահոգիչ է այն, որ զենքի կիրառումը հանգեցրել է մարդկանց մահվան»,- ասել է Քոլվիլը:

Իրանական ԶԼՄ-ների հայտնել են ցույցերի ընթացքում մեկ ցուցարարի եւ երեք իրավապահի մահվան մասին՝ չնայծ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ճանաչում են խաղաղ ցույցերի եւ մտքի արտահայտման քաղաքացիների իրավունքը։

Տեսանյութեր

Live

Լրահոս