Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի գործը քննող դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Երևանի առաջին ատյանի դատարանը որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո այդ մասին հայտարարեց Աննա Դանիբեկյանը։

Նշենք, որ նախքան նիստի հրապարակում Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները վերահաստատել էին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։ 

Միջնորդության մեջ պաշտպանները նշել էին, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում՝ ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, ինչպես նաև թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Դատախազն անտեսել է դրանք և դատավարական գործողություններ չի ձեռնարկել, ուստի պաշտպանները կարծում են, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք, և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս