Unibank

Unibank Mobile

ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ քաղաքացիների կենսաթոշակային ապահովման նախագծին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրի նախագծին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են  Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

ԵՏՀ Խորհրդի նիստը տեղի է ունեցել ավելի վաղ Մոսկվայում: Ղրղզական կողմին ներկայացրել է երկրի էկոնոմիկայի փոխնախարար Էլդար Ալիշերովը:

«ԵՏՀ Խորհրդի անդամները հավանություն են տվել ԵՏՄ անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրի նախագծին՝ ուղղված աշխատավորների կենսաթոշակային իրավունքների ձեւավորմանը, պահպանմանը եւ իրականացմանը նույն պայմաններով եւ նույն կարգով, ինչ եւ աշխատանքի ընդունող պետության քաղաքացիների համար»,- հայտարարել են մամուլի ծառայությունից:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկություններով՝ ԵՏՀ անդամները նիստի ժամանակ նաեւ քննարկել են արտաքին առեւտրի, ֆինանսական, արդյունաբերական, ինտեգրացիոն քաղաքականության, մաքսային, սակագնային եւ տեխնիկական կարգավորման, տնտեսության թվայնացման ոլորտների ավելի քան 40 հարց: ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս