Unibank

Unibank Mobile

Տիգրան Ավինյանը կարևորել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Ավինյանը կարևորել է ՄԳՏԿ գործունեությունը և հայկական հետազոտական կազմակերպությունների տրամադրած աջակցությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Ռոնալդ Լեմանը բարձր է գնահատել Հայաստանի և հայ գիտնականների ներդրումը և ակտիվ գործունեությունը ՄԳՏԿ-ի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության, բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, սեյսմոլոգիայի և այլ ոլորտներում կազմակերպության անդամ երկրների հետ հետագա համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումները: Նրա խոսքով մարդկային կապիտալի զարգացումը երկրի առաջնահերթություններից է և բարեփոխումների արդյունքներից մեկն է լինելու գիտությունը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելը և գիտնականների   համար պատշաճ պայմաններ ստեղծելը:

Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ նպատակ կա հավելյալ միջոցներ հատկացնել գիտությանը, որոնք հիմնականում կուղղվեն արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներին: Փոխվարչապետը կարևորել է նաև հետդոկտորական (postdoc), ինչպես նաև արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում դոկտորական ծրագրերի ներդրումը Հայաստանում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս