Փաշինյանի՝ ԼՀԿ-ին ուղղված հայտարարությունը հարված էր իր իսկ հեղինակությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն տեսակետին է, որ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին» նախագծում, որով քրեականացվում է քրեական աշխարհին հարելը, իրավական որոշակիության խնդիրներ կան։ 
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ քրեական մշակույթի խմբեր ձևավորելը, դրան անդամակցելն ու դա նախագահելը շատ դեպքերում խնդիրներ է առաջացնում։ 

«Հոդվածներում այնպիսի դրույթներ կան, որ եթե մարդիկ էթիկական կամ բարոյական նորմերով առաջնորդվեն, կարող են  չհամապատասխանել այդ դրույթներին։ Այսինքն՝ իրավական նրբություններ են, որ եթե հաշվի չառնվեն ու նախագիծն այս տեսքով ընդունվի, ապա հնարավոր է՝ իրավապահների անփույթ աշխատանքի հետևանքով նաև անմեղ մարդիկ ազատազրկվեն»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։