ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի համալսարանականներ,
Ուրախությամբ տեղեկացնում եմ Ձեզ, որ ի կատարում դատարանի որոշման՝ այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին է փոխանցել վերջին երեք ամիսների (օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր) արհմիության անդամավճարները:
Վաղվանից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը վերսկսում է իր սոցիալական ծրագրերի իրականացումը և միաժամանակ կոչ է անում սոցիալական ծրագրերից օգտվել ցանկացող բոլոր աշխատողներին դիմել իրենց ֆակուլտետների կամ կառուցվածքային ստորաբաժանումների արհբյուրոների նախագահներին:
Իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությունը եղել և մնում է մեր ամենօրյա ամենակարևոր գործը:
Եվ հիշեք՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն է աշխատատեղերի կայուն պահպանման և աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորը, մենք դա ապացուցել ենք գործով»։