Որ Մելի կինոն նայեմ, օպերացիա եմ անելու ու դառնամ կնի՞կ. Սերգեյ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«Կառավարությունը համակարգային բարեփոխումների չի գնում, արդյունքում հայտնվում է ընդդիմադիրների քննադատության թիրախում»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է դերասան Սերգեյ Դանիելյանը։

Ըստ դերասանի՝ յուրաքանչյուր թեմա տաքացվում է հակառակ բևեռից, իսկ նրանք այն մարդիկ են, ովքեր զրկվել են լափամանից։

«Իշխանությունը համակարգային փոփոխություններ չի անում, դրա համար նշում են բոլոր խնդիրները։ Ոչ ոք չի հիշում, որ ինչ-որ մի տեղ մանակպարտեզի տանիք է փոխվել կամ ասֆալտապատվել է։ Դրա համար իշխանությունը պետք է նորմալ ուղղորդի, քար չշպրտի ամեն հաչացող շան հետևից ու վերջապես համակարգային փոփոխություն անի»,- ասել է նա։
Խոսելով «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկից՝ Դանիելյանն ընդգծել է, որ այս ֆիլմը գոյություն ունենալու իրավունք ունի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։