Unibank

Unibank Mobile

Փաշինյանը վերահաստատել է՝ գազի սակագինը չի թանկանա մինչև 2020թ. գարուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում վերահաստատել է օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա ձմեռվա ամիսների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է ցածր լինի, որպեսզի չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- նշել է Գրիգորյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս