«Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 16-ին «Մեծ Հայք» հարսանյաց սրահում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 01։50-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ վերհոնքային և ստորին շրթունքի շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են՝ վիրավորը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համլետ Սարգսյանը։ Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանեկան արարողության ավարտին Ծովակ գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Վահե Հակոբյանը, 28-ամյա Ատոմ Հակոբյանը և 54-ամյա Գագիկ Հակոբյանը դեռևս անհայտ հանգամանքներում ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված Հ. Սարգսյանի թոռանը՝ Գուրգեն Սարգսյանին և որդուն՝ Համլետ Սարգսյանին։