Թբիլիսիում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Թբիլիսի

Թբիլիսիում նոյեմբերի 18-ին անցկացված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված բոլոր 37 անձիք ազատ են արձակվել:

Ձերբակալվածներից որոշների նկատմամբ՝ առաջադրվել է մեղադրանք անհնազանդության և խուլիգանության հոդվածներով ։ Դատարանը որոշումը կկայացնի նոյեմբերի 20-ին։

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին տապալել էր սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որով նախատեսում էր 2020-ին մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նախաձեռնության քննարկումը շարունակելու համար անհրաժեշտ էր 150-ից 113 պատգամավորի ձայնը: Քվեարկության ժամանակ փոփոխություններին աջակցել է 101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավոր դեմ է քվեարկել, 39-ը ձեռնպահ է մնացել: