Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսություն կարդալիս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

բակո

Գերմանիայի նախագահի պաշտոնը 1984-1994թթ. զբաղեցրած Ռիխարդ ֆոն Վայցզեքերի որդին՝  Ֆրից ֆոն Վայցզեքերը, որին դասախոսության ժամանակ դանակով վիրավորել էին, երեքշաբթի երեկոյան մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է RBB պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում գտնվող Schlosspark-Klinik-ում: Անհայտ տղամարդը մոտեցել է նրան և դանակով հարվածել այն պահին, երբ Ֆրից ֆոն Վայցզեքերը դասախոսություն էր կարդում:

Ոստիկանության տվյալով՝ ներկաներից մեկը փորձել է միջամտել, սակայն վիրավորվել է: Շուտով դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերի աշխատակիցները եւ ունկնդրի օգնությամբ հանցագործին բռնել են: Նրա արարքի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, կատարվում է քննություն: