Հրազդանում 12-ամյա պատանին բնակարան էր թալանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Օգոստոսի 29-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի մի տնից կատարվել է գողություն:
Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատուհանը կոտրել և ահազանգողի հայրական տնից գողացել էին էլեկտրական մսաղաց, երշիկ կտրտելու սարք, հարիչ, անկողնու պարագաներ, սրբիչներ և սպասք:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Նոյեմբեր 19-ին ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով տեսուչները Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Հրազդանի բնակիչ, 12-ամյա մի տղա: Քննչական վարչությունում նա տվել է խոստովանական ցուցմունք:

Տղան հանձնվել է ծնողի հսկողությանը:
Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս