Դա Վինչիի «Մոնա Լիզայի» կրկնօրինակը վաճառվել է 552 500 եվրոյով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Մոնա Լիզա

Վերածննդի դարաշրջանի իտալացի նշանավոր գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի կրկնօրինակը Փարիզում Sotheby’s աճուրդում վաճառվել է 552 500 եվրոյով։ Կտավի մեկնարկային գինը՝ 70 000-90 000 եվրո էր։

Դա Վինչին իր «Ջոկոնդային» սկսել է նկարել 1503 թ․ , այն արդեն ավելի քան 200 տարի կախված է Լուվրում։

Վարկած կա, որ կտավում պատկերված է Լիզա Գերարդինին՝ մետաքս վաճառող Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը: