ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ի կատարումն Միջպետական ավիացիոն կոմիտեի 2019թ. աշխատանքային պլանի՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 19-ից 21-ը Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության և միջազգային աերոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին և օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը: