ԶՈւ-ում անցկացվել են դաշտային պայմաններում սննդի ապահովման թեմայով ցուցադրական պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Զու

ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորման թիկունքային ծառայություններն անցկացրել են «Զինծառայողների սննդի ապահովումը դաշտային պայմաններում» թեմայով ցուցադրական պարապմունքներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել է դաշտային պայմաններում սննդի պատրաստման և զինծառայողների սննդի ապահովման  կարգը, իրականացվել են պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: