Լավրովը խոսել է Սիրիայի վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Լավրով

Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ կասկածի տակ չի դնի Սիրիայում Ռուսաստանի աշխատանքն ու Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը վերսկսելու մտադրություն չունի:

Հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ ԱՄՆ և Ռուսաստանը ոչինչ չեն արել թուրք-սիրիական սահմանից քրդականխմբավորումների դուրսբերման համար։

«Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների և մեր դեսպանի հանդիպումներին դեսպանին վստահեցրել են, որ Անկարան կասկածի տակ չի դնում Ռուսաստանի աշխատանքը: «Խաղաղության ակունք» գործողության վերսկսման մասին պարոն Չավուշօղլուն, իմ գործընկերն ու ընկերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը չեն խոսել»,- ասել է նա: