ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձեւավորման կարգը:

Նախարարությունում աշակերտական խորհուրդ  ունենալու հարցը բարձրացրել էին  դպրոցականները  ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը եւ դպրոցականների հետ դեմ առ դեմ ձեւաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները: