Կատարվեց երազանքներիցս ևս մեկը․ թռչում եմ ՀՀ․ ռուս բլոգերը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նիկոլ

Ռուսաստանում հայտնի լրագրող, բլոգեր Աբբաս Ջուման կիսվել է Հայաստանից ստացած իր տպավորություններով ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասներով։ Այս մասին լրագրողը գրել է Twitter-յան էջում։

«Ընկերնե՛ր, ուրախ եմ տեղեկացնել, որ կատարվեց երազանքներիցս ևս մեկը․ թռչում եմ Հայաստան»,- գրել է Ջուման Հայաստան կատարվելիք այցի մասին։

Հայաստանում Ջուման այցելել է Գառնու հեթանոսական տաճար, ինչպես նաև Տաթևի վանք, որը լրագրողն անվանել է «դրախտ՝ երկրի վրա»։

«Գառնին անապակ ջուր ունի։ Գառնի գյուղում է ժամանակին արքունական ամառանոց էր, և ջուրն օգտագործել է թագավորը։ Խորհրդային ժամանակաշրջանում Գառնու ջուրը տարել են կառավարական ամառանոցներ։ Այստեղ ջուրը բառացիորեն էլիտար է»,- գրել է Ջուման, ապա հրապարակել նաև Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարով։

Ռու բլոգերն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս լրագրողների հետ ունեցած հանդիպման։

«Փաշինյանը խոսեց «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման» մասին, համաձայն որի՝ պաշտոնատար անձանցից ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը կբռնագրավվի՝ առանց մեղադրական դատավճռի, եթե նրանք չկարողանան ապացուցել իրենց ունեցվածքի օրինական ծագումը»,-գրել է ռուս բլոգերը:

1
1

 

1