2 քաղաքացի մեքենաներից փորձել են պղինձ պարունակող մետաղյա դետալներ և հաղորդալարեր գողանալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

գողություն

Էրեբունու քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին՝ ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, 30-ամյա և մայրաքաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 44-ամյա երկու տղամարդու: Նրանք խոստովանել են, որ նույն օրը՝ ժամը 16-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, Արին-Բերդի 4-րդ նրբանցքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության բակում կայանված տարբեր մեքենաներից փորձել են գողանալ պղինձ պարունակող մետաղյա դետալներ և հաղորդալարեր, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Նախապատրաստվում են նյութեր: