Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել Է բանտի հետ, փեսացուին խորհուրդ է տվել աղոթել

Հռոմի Պապ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել Է բանտի հետ և իր միջազգային խմբի հարսանիքին պատրաստվող լրագրողին աջակցություն հայտնել, նրան տերողորմյա է նվիրել։

«Ե՞րբ ես բանտ գնալու»,- հարցրել Է Ֆրանցիսկոսը ֆրանսիացի երիտասարդ լրագրողին, որը նրան հայտնել Էր, թե հարսանիքից առաջ հուզվում է: Խորհրդակցելով օգնականների հետ՝ քահանայապետը լրագրողի մոտ Է վերադարձել երկու տուփով: Դրանց մեջ տերողորմյաներ են եղել:

«Սա հուզմունքը հաղթահարելու համար Է»,-ասել Է Ֆրանցիսկոսը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին պաշտպանում Է այն սկզբունքը, որ ամուսնությունը հասարակության հիմքն Է, և հանդես Է գալիս ի պաշտպանություն ավանդական արժեքների: Մոտավորապես տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ Է պսակադրում ընտրված զույգերին։