Արարատի մարզում Kia-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Kia մակնիշի 36 OM 163 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը եղել է կնոջ հետ, ովքեր, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել և հրաժարվել են բժշկական օգնությունից։