Ֆուտբոլը գնալով ավելի ու ավելի է վերածվում բիզնեսի․ Բրյույնե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Բրյույնե

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն դժգոհել է, որ  Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում հավաքականի մրցակիցներն արդեն հայտնի են մինչև վիճակահանությունը:

Բելգիացիները B խմբում խաղալու են Ռուսաստանի և Դանիայի հետ, հաջորդ մրցակիցը կլինի Ուելսը կամ Ֆինլանդիան:

«Խայտառակություն է, որ արդեն ամեն ինչ կանխորոշված է: Ինձ համար սա մրցաշարի խեղաթյուրում է: Ֆուտբոլը գնալով ավելի ու ավելի է վերածվում բիզնեսի», - ասել է ֆուտբոլիստը։