Երիտասարդը խանութից բաճկոն էր բացահայտ հափշտակել և փորձում էր փախչել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում ծառայություն իրականացնելիս, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողը նկատել էր, որ մի երիտասարդ խանութից բաճկոն է բացահայտ հափշտակել և փորձում է փախչել:

Պահպանության ծառայողը հետապնդել էր, բռնել նրան և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
21-ամյա երիտասարդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, տվել է խոստովանական բացատրություն:

Հափշտակածը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: