Արտաշատի ոստիկանները 1 կիլոգրամ 400 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։

«Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։ Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանփ են ու իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: