Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նոյեմբերի 20-ին ոստիկանության ղեկավար կազմին և ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանին, ով երկար տարիներ ոստիկանության ու քննչական ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Արման Սարգսյանը կարևորեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում՝ նշելով, որ իրավապահ կառույցի ներքին անվտանգությունն ապահովող այս ստորաբաժանման գերխնդիրը՝ ոստիկանությունն արատավոր երևույթներից զերծ պահելն ու յուրաքանչյուր խախտմանը համարժեք գնահատական տալն է։ Արման Սարգսյանն այս ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Արա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ ներքին անվտանգության վարչության առջև դրված խնդիրները կիրականացվեն բարձր պատասխանատվությամբ։
Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։