Հեռացա, որ ավելի լավ պետություն կառուցվի,բայց հիմա մեղադրում են պոպուլիստներին զիջելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

 

«Ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ», - այս մասին Զագրեբում ԵԺԿ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Իշխանության եկածները անցած մեկ ու կես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել,

«Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից։ Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկ ու կես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել», - ասաց Սերժ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, իսկ անհանդուրժողականությունն ու ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի։