Փաշինյանի տնտեսական աճը ՀՀԿ-ի իշխանության արդյունքն է. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

«2018 թվականի համեմատ 2019-ին ունենալ 18 տոկոս աճ, իհարկե հեղափոխական է, բայց դա անաշխատ եկամուտի հետևանք է»,- անդրադառնալով 2020-ի պետական բյուջեի հեղափոխական լինելուն, այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:

«Մենք ներկրել ենք 120 000 ավտոմեքենա, որը մեզ պետք չէ, և որը մենք չենք արտադրում, այսինքն ներկրել ենք ու արտահանել, բայց Հայաստանում մնացել է 115 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, որը վարչապետ Փաշինյանի ներկայացրած բոլոր իրականացված և սպասվելիք ծրագրերի հիմքն է»,-նշել է բանախոսը:

Մինասյանի պնդմամբ, առանց այս 115 մլրդ-ի մենք կունենայինք ընդամենը 8 տոկոսանոց աճ, այսինքն մի փոքր պակաս, որքան ՀՀ-ն գրանցել էր մինչև հեղափոխությունը, այն է՝ 7 տոկոս:

ՀՀԿ ԳՄ անդամն անդրադարձել է նաև նոր իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության մի շարք ուշագրավ դրվագների ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: