Չի բացառվում՝ գաղութից ճնշումներ լինեն Ղուկասյանի նկատմամբ՝ այնտեղ գտնվող ազգականներից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

««Օրենքով գողերի» դեմ քրեական պատժի սահմանումը չի նշանակում, որ եթե մեկը պատահականորեն հայտարարի, թե ինքն «օրենքով գող» է, պատասխանատվության կենթարարկվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

ԱԺ-ում օրենքի նախագծի հարակից զեկուցողը թեև նշում է, որ միայն օրենսդրական ճանապարհով խնդիրը լուծելլ հնարավոր չէ, այդուհանդերձ անհրաժեշտ է համարում քրեական ենթամշակույթին օրենսդրական ձևակերպում տալը։

«Մենք չենք գնում ծայրահեղությունների։ Այս կերպ պարզապես փորձում ենք քրեաիրավական գնահատական ու ձևակերպումներ տալ գործողություներին, որոնք նախկին օրենսդրության մեջ ամրագրված չեն»,- ասել է պատգամավորը։

Խոսելով ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանի կողմից իրեն միջնորդավորած վախեցնելու մասին՝ Բաղդասարյանն ասել է, որ կատարվածն ավելի ճիշտ կլինի ներկայացնել զգուշացում, հորդոր՝ այդ քայլից հետ կանգնելու։

«Սկզբնական շրջանում անգամ ուշադրություն չէի դարձնում։ Նույն մարդիկ փորձում էին հասկացնել, որ սա դեռ սկիզբն է, մինչև այն պահը, երբ հորդորները տեղափոխվեցին այլ դաշտ, որտեղ նշում էին՝ երեխա ունեմ, հետ կանգնեմ նախագծից։  Ես չեմ կարող պնդել, թե իր կողմից ուղղորդում է եղել, բայց այն հանգամանքը, որ տրվել է իր անունը, միանշանակ է և հստակ»,- տեղեկացրել է նա։

Թե ինչով է պայմանավորված Վարդան Ղուկասյանի բացասական վերաբերմունքն այս օրենքի ընդունման կապակցությամբ, պատգամավորը դժվարացել է ասել՝ չբացառելով, որ միգուցե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից եղել են ճնշումներ  Ղուկասյանի նկատմամբ, ըստ պատգամավորի, նրա՝ այնտեղ գտնվող ազգականներից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։