ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, թե ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը:
Ինչպես հայտարարել է պետության ղեկավարը՝ ԽՍՀՄ փլուզումը ոչ մի կապ չունի մերձբալթյան երկրներում ազգայնականության աճի հետ: Այս մասին գրել է ren.tv-ն։
Պուտնին կարծիքով՝ Միության փլուզման պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն է եղել:
«Ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքներն ազդեցին նաև քաղաքական կյանքի վրա: Փլուզման արդյունքներն ավելի վատն էին, քան մարդիկ կարծում էին և կարող էին պատկերացնել անգամ իրենց ամենավատ երազներում»,-նշել է Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ: