Համոզվեցի, որ իմ երկրում ես մենակ չեմ. Արտյոմ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Արտյոմ

Դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով  կրկին անդրադարձել է իր հետ տեղի ունեցած միջադեպին, դրա վերաբերյալ համացանցում բարձրացած աղմուկին և ոստիկանության արձագանքին:

«Համոզվեցի, որ իմ երկրում ես մենակ չեմ: Երեկվա ուղիղ եթերից, ընդամենը, ժամեր անց ես հեռախոսազանգ ստացա ոստիկանությունից, շնորհակալ եմ արագ արձագանքի համար:

Փաստորեն, այդ գործն ընթացքի մեջ է: Այս հարցն իսկականից գլոբալ հարց է, քանի որ վերջացել է վիկինգների դարաշրջանը, քանի որ մենք մարդիկ ենք, որոնք կարան իրար սիրեն, հարգեն, իրար զիջեն»,-ասել է Արտյոմ Կարապետյանը:

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանի հետ: 

«Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի և առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության և ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին»,-գրել էր պատգամավորը:

Տեսանյութը՝ ստորև: