ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Կառավարությունը պետբյուջեից մոտ 1,5 միլիարդ դրամ կհատկացնի 1988-1992 թվականներին Ադրբեջանից տեղահանված հայ ընտանիքների բնակարանների հարցերը լուծելու համար։ Դա կարվի բնակարան գնելու վկայագրեր տալու միջոցով։
Այսինքն՝ ընտրված ընտանիքներին կտրվեն փաստաթղթեր, որոնցով նրանք կկարողանան բացառապես տուն կամ բնակարան գնել մեկ տարվա ընթացքում։ Այդպիսի գործարք անելու դեպքում պետությունը կվճարի նրանց բնակարանի գինը։
Կարիքավոր ընտանիքների թիվն այժմ 895 է, սակայն այս փուլով ծրագիրը կիրականացվի 112 ընտանիքի համար: 895 կարիքավոր ընտանիքների մեծ մասը՝ 641 ընտանիք, բնակվում է Երևանում, ևս 254 ընտանիք՝ մարզերում։