Փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի հայրը ՌԴ քաղաքացիություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

բակո

Փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի հայրը՝ Էլմարը, Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Այս մասին ասել է նրա փաստաբան Դավիթ Քեմուլարիան: Նա քաղաքացիություն է ստացել ՌԴ ՆԳՆ-ում հավելյալ ստուգում անցկացվելուց հետո:

«ՆԳՆ-ն հավելյալ ստուգում է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ Էլմար Բաղդասարյանն օրինական ճանապարհով է ռուսական անձնագիր ստացել: Այսօրվանից նա Ռուսաստանի քաղաքացի է»,- հայտարարել է փաստաբանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը Էլմար Բաղդասարյանին ռուսական անձնագրից զրկելու մասին որոշում է կայացրել, գրում է «Իզվեստիա» թերթը: