«Մեր նամակները կորչում են. գո՛րշ գայլ, հեռացի՛ր». ցուցարարները՝ Ալեքսանդր Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Կառավարության դիմաց Կոնդի, Եկմալյանի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են արել: Ցույցի ժամանակ բնակիչները կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին մեղադրել են, որ նա միտումնավոր թաքցնում է իրենց նամակները։

«Նամակները կորում են, տեղ չեն հասնում»,-ասել է է բնակիչներից մեկը, ապա, խոսքն ուղղելով  Ալեքսանդր Ղազարյանին, վակարկել են «Գո՛րշ գայլ, հեռացի՛ր»։

Ղազարյանը հավաստիրացրել է, որ բոլոր նամակները տեղ են հասնում, ոչ մի նամակ չի կորչում:

«Եթե քաղաքացին ասում է՝ պատասխան չենք ստացել, մի տարբերակն այն է, որ պատասխանը ստացել է, բայց այն չի բավարարել  նրան, երբ հանում, ցույց ես տալիս, ասում է՝ դա ի՞նչ պատասխան է: Մյուս դեպքում լինում է, որ փոտային եղանակով պատասխանն ուղարկում ես քաղաքացուն, բայց ինչ-ինչ պատճառով տեղ չի հասնում, հետ է վերադառնում մեզ մոտ:

Եթե հեռախոսահամար ունենք կամ էլեկտրոնային եղանակով հնարավոր է, ուղարկում ենք, ոչ մի նամակ չի կորչում։ Լինում են դեպքեր, երբ ոչ վայելուչ արտահայտություններ են դիմումների մեջ, դրանց ընթացք չեն տրվում»,-ասել է Ղազարյանը։